Ռուսթավի-Թբիլիսի ավտոմայրուղու մոտ գտվող բնակելի տարածքը աղետից հետո (ֆոտո)
Ռուսթավի-Թբիլիսի ավտոմայրուղու մոտ գտվող բնակելի տարածքը աղետից հետո (ֆոտո)

Գարդաբանիի մունիցիպաիտետում, Ռուսթավի-Թբիլիսի ավտոմայրուղու մերձակա բնակելի տարածքում, երեկ երեկոյան տեղի ունեցած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվեց բնակելի տներ։

Մասնավոր բնակելի տարածքում ապրում է 11 ընտանիք։

Տեղի բնակչության տեղեկությամբ, ոչնչացված է կահույքը և տեխնիկան։ Ջրհեղեղից հետո, չեն կարողանում գտնել ընտանի կենդանիներին։

Տեղում ջրի մակարդանը իջավ, սակայն տներում և բակերում ջուրը կրկին մնում է։

Ինչպես Քվեմո Քարթլիի փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Դավիթ Գելաշվիլին հայտնեց Առաջին ալիքին, տեղում պոմպմա աշխատանքները չեն կարողանում սկսել, քանի որ բակերում և տներում տիղմ է, որը տեխնիկան չի կարողանում պոմպել։

 

Ռուսթավի-Թբիլիսի ավտոմայրուղու մոտ, Գարդաբանիի մունիցիպալիտետի տարածքում առատ տարափի պատճառով  ջրանցքը բարձրացավ։ Որի հետևանքով մասնավոր բնակելի տարածքը հեղեղվեց։ Ջրի մակարդակը հասավ 1,5 մետրի։Փրկարարները տարածքում մնացած մարդկանց նավերով դուրս հանեցին։