Ռուսթավելիի պողոտայում, ցույցին տեղի ունեցած առճակատման ժամանակ տուժել է Առաջին ալիքի օպերատոր՝ Իլիա Թվալիաշվիլին
Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր Իլիա Թվալիաշվիլին տուժել է Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցի ժամանակ, դեպքի վայրից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը:
Ինչպես հայտնում է լրագրողը, «Թբիլիսիի փրայդի» հակառակորդները շատ ագրեսիվ էին տրամադրված լրագրողների նկատմամբ և թույլ չէին տալիս աշխատել: Նրա խոսքով, լրագրողներին և օպերատորներին տարածքից հեռացրել են պարեկային ոստիկանության մեքենաներով, քանի որ ցուցարարները շշեր ու փայտեր էին նետում լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:
Տեղում աշխատում են Վրաստանի Առաջին ալիքի մի քանի խմբեր: Ցուցարարները գտնվում են Քաշվեթի եկեղեցու մոտ, որտեղ հայտարարված է աղոթքի արարողություն: Սակայն անվտանգության միջոցառումների շնորհիվ պարեկային ոստիկանությունը հակառակ շղթայով շրջափակել է տարածքը: