Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, Ռուսթավելիի պողոտայում տեղի է ունենում «ամոթ է» շարժման կազմակերպված բողոքի ցույցը:
Ցույցին մասնակցում են «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները, այդ թվում, Սանդրա Ռուլովսը:
Ցուցարարները բողոքում են Գիորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրման դեմ:
Ռուսթավելիի պողոտայում կենտրոնացված են ոստիկանության բաժանմունքները: