Ռուսլան Ստեֆանչուկը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել «կանաչ միջանցքներ» տրամադրել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում ապաստանած երեխաների համար
Ուկրաինայի Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին «կանաչ միջանցքներ» տրամադրել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում պատսպարված երեխաների համար։
«Նրանք մեկ ամսից ավելի չեն կարողանում տեսնել արևը, բավարար սնունդ և վիտամիններ չունեն, զգում են, որ հզոր ռումբեր են ընկել։ Այս ամենը կատարվում է այն երեխաների հետ, ովքեր թաքնվում են ռուս օկուպանտներից «Ազովստալ» գործարանի ապաստարանում։ Ահա թե ինչ տեսք ունի դժոխքը: Դժոխք, նրանցից ոչ ոք դրան արժանի չէր։ Կոչ ենք անում ողջ աշխարհին փրկել երեխաներին և կազմակերպել «կանաչ միջանցքներ»»,- գրել է Ստեֆանչուկը սոցցանցում։
Մի քանի ժամ առաջ «Ազովի» լեգեոնի ղեկավարը հայտարարեց, որ «Ազովստալ» գործարանը գրեթե ամբողջությամբ ռմբակոծվել է, իսկ փլատակների տակից մարդկանց դուրս են բերում։