Ռուսլան Ստեֆանչուկը Բեռլինում է, որտեղ հանդիպել է Օլաֆ Շոլցին և Բունդեսթագի նախագահին

15:00, 03.06.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ բանակցությունները տեւել են մոտ մեկ ժամ, որից հետո Ռուսլան Ստեֆանչուկը ժամանել է Բունդեսթագ, որտեղ նրան դիմավորել են ծափահարություններով։

Բունդեսթագի նախագահ Բերբել Բասն իր լիակատար համերաշխությունն է հայտնել ուկրաինացի գործընկերոջը։

«Ծափահարությունները պարզ ցույց են տալիս. Գերմանիայի Բունդեսթագը ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին», – ասել է Բեյսը:

Ռուսլան Ստեֆանչուկը եռօրյա այցով Գերմանիայում է։

Ինչպես Ռադայի խոսնակը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, Ուկրաինային Գերմանիայից, առաջին հերթին, անհրաժեշտ է ծանր սպառազինություն և ժամանակակից տեխնիկա։

«Սառույցը շարժվել է։ Ուկրաինան հնարավորություն ստացավ Գերմանիայից ձեռք բերել նորագույն և ժամանակակից զենք: Իհարկե, Ուկրաինան Գերմանիայից ավելի շատ զենք կցանկանար։ Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է ծանր սպառազինություն, ժամանակակից տեխնիկա։ Ռուսաստանի դեմ հին տեխնիկայով պայքարելը երկար է տևում և անարդյունավետ է։ Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ պաշտպանել մեր տարածքը: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, բացի որոշում կայացնելուց, այն արագ իրականացնել»,- ասել է Ստեֆանչուկը։

Նմանատիպ