Ռուսեթ Ումերով. «Խաղաղության պլանի» համաձայնագրի կամ կետերի հանման մասին հաղորդագրությունները իրականության հետ որևէ կապ չունեն, սա համատեքստից կտրված տեղեկատվություն է
Ռուսեթ Ումերով. «Խաղաղության պլանի» համաձայնագրի կամ կետերի հանման մասին հաղորդագրությունները իրականության հետ որևէ կապ չունեն, սա համատեքստից կտրված տեղեկատվություն է

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հերքում է տեղեկությունը, թե Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի նոր «խաղաղության ծրագրին»։

Նրա խոսքով՝ երկրի իշխանությունը ուշադիր ուսումնասիրում է գործընկերների առաջարկները՝ Ուկրաինայի անփոփոխ սկզբունքների շրջանակում։ Ինչպես նշել է Ումերովը, իր այցը ԱՄՆ տեխնիկական բնույթ է կրել՝ հանդիպումների կազմակերպման և երկխոսության նախապատրաստման նպատակով։

«Որևէ կետի համաձայնեցում տեղի չի ունեցել։ Դա չի մտնում իմ իրավասությունների շրջանակում և չի համապատասխանում սահմանված ընթացակարգերին», — հայտարարել է Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղարը։

Ումերովը պարզաբանել է, որ նոյեմբերի 20-ին Ուկրաինայի նախագահը հանդիպում է ունեցել ամերիկյան պատվիրակության հետ, որն ունեցել է Դոնալդ Թրամփի լիազորությունը։ Ուկրաինական կողմը, ըստ նրա, ուշադիր գնահատում է բոլոր առաջարկները։

«Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները՝ իբր «համաձայնության» կամ «կետերի փոփոխման» մասին, կապ չունեն իրականության հետ։ Դրանք խորհրդատվական գործընթացից դուրս հանված, չհաստատված տեղեկատվության օրինակներ են։ Մենք մանրակրկիտ աշխատում ենք մեր գործընկերների առաջարկների վրա՝ Ուկրաինայի անփոփոխ սկզբունքների՝ ինքնիշխանության, մեր ժողովրդի անվտանգության և արդար խաղաղության շրջանակում», — գրել է Ումերովը սոցիալական ցանցում։