Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար դեպք
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ: Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 25 հազար նոր դեպք:

Միայն Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում վարակը հաստատվել է 6 866 մարդու մոտ, մահացել է 361 պացիենտ:

Համավարակի սկզբից ի վեր, Ռուսաստանում գրանցվել է «կովիդ 19»-ի 2 114 502 դեպք: Ընդհանուր առմամբ մահացել է 36 540 մարդ: