Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 11 534 նոր դեպք
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 11 534 նոր դեպք և վարակից մահացել է 439 մարդ:
Տեղեկությունը տարածում է ռուսական մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 234 720 դեպք, մահացել է 85 743 պացիենտ: