Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 253 նոր դեպք, մահացել է 379 մարդ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 253 նոր դեպք, մահացել է 379 մարդ

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 253 նոր դեպք, որը հոկտեմբերի 3-ից հետո վարակման ամենացածր ցուցանիշն է:

Երկրում վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 10 322 մարդ, մահացել՝ 379 մարդ:

Համապատասխա տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում հաստատված է կորոնավիրուսի 4 333 029 դեպք, այդ թվում մահացել է 89 473 վարակակիր:

Բացի այդ, երկրում վարակից ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 3 922 246: