Ռուսաստանում, Ռյազանի մարզում ռազմական պահեստում պայթյուններն շարունակվում են, կան տուժածներ
Ռուսաստանում, Ռյազանի մարզի ռազմական պահեստում հրդեհ էր բռնկվել, որին հաջորդել են պայթյուններ, կան վիրավորներ:
Ինչպես արտակարգ ծառայությանը հենվելով գրում է «Տասս» գործակալությունը, պահեստում մեկ րոպեի ընթացքում տեղի է ունենում մոտ երեք պայթյուն:
Ռյազանի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Հինգ կիլոմետր շառավղով տարհանվել է ավելի քան 2300 մարդ:
Հրդեհաշիջման և պայթյունների արդյունքների վերացման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 800 մարդ և մինչև 200 միավոր տեխնիկա:
Տուժել է ավելի քան 10 մարդ: Նրանցից ոմանք տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների, սկզբում հրդեհը բռնկվել է պահեստի մոտակայքում խոտածածկույթի վրա, որից հետո կրակը տարածվել է: