Ռուսաստանում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով վիրավորվել է ռուս քարոզիչ, գրող Զախար Պրիլեպինը
Ռուսաստանում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով վիրավորվել է ռուս քարոզիչ, գրող Զախար Պրիլեպինը

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով վիրավորվել է ռուս քարոզիչ, գրող Զախար Պրիլեպինը։ Տեղեկությունը տարածում է «Տաս» լրատվական գործակալությունը։

ՌԴ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ պայթյունի հետևանքով մահացել է քարոզչի վարորդը, իսկ ինքը՝ Պրիլեպինը, վիրավորվել է։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպն այլ զոհեր չի ունեցել։

Միջադեպի դրդապատճառը այս պահին հայտնի չէ, հետաքննությունը շարունակվում է։