Ռուսաստանում արտակարգ դրություն է հայտարարվել Բելգորոդի մարզում
Ռուսաստանում արտակարգ դրություն է հայտարարվել Բելգորոդի մարզում

Ռուսաստանում արտակարգ դրություն է հայտարարվել Բելգորոդի մարզում։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչիսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ Բելգորոդի մարզում իրավիճակը ծայրահեղ լարված է։

«Ուկրաինայի զինված ուժերն ամեն օր կրակ են բացում, տներ են ավերվում, մենք վիրավորներ ունենք, խաղաղ բնակիչներ են զոհվում»,- ասել է Գլադկովը։

Գլադկովը նաև նշում է, որ մոտ ապագայում մտադիր է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ Բելգորոդում, ինչպես Կուրսկում, դաշնային արտակարգ դրություն հայտարարելու համար։

Տեղեկության համար, Ռուսաստանի օրենսդրության համաձայն, հնարավոր է նմանատիպ ռեժիմ հայտարարել, երբ տուժած քաղաքացիների թիվը գերազանցում է 500-ը, իսկ նյութական վնասի չափը հասնում է 500 միլիոն ռուբլու։