Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 699 նոր դեպք, մահացել է 443 պացիենտ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 9 699 նոր դեպք, մահացել է 443 պացիենտ:
Պաշտոնական տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության ստեղծած հատուկ կայքէջում:
Մարտի 19-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուսի ավելի քան 4 437 000 դեպք է արձանագրված, այդ թվում, ապաքինվել է 4 049 000 մարդ:
Բացի այդ, Ռուսաստանում վարակից մահացել է 94 267 պացիենտ: