Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6595 նոր դեպք, մահացել է 149 պացիենտ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 6595 նոր դեպք, մահացել է 149 պացիենտ:
Տեղեկությունը տարածում են ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի շտաբում:
Ռուսաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել մեկ միլիոն 128 հազար 836 մարդու մոտ: Այդ թվում, ապաքինվել է 929 829 պացիենտ, մահացել՝ 19 948-ը: