Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 083 նոր դեպք, մահացել է 395 պացիենտ:
Պաշտոնական տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության կայքէջում:
Մարտի 14-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 390 000 դեպք, այդ թվում ապաքինվել է 3 995 000 մարդ:
Բացի այդ, Ռուսաստանում վարակից մահացել է 92 090 պացիենտ: