Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիին սատարող ցույցերին ձերբակալվել է 4 027 մարդ
Ռուսաստանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին սատարող ցույցերին ձերբակալվել է 4 027 մարդ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է ռուսական «Դոժդ» հրապարակումը:
Բոլորից շատ ցուցարարներ ձերբակալվել են Մոսկվայում կայացած հանրահավաքին – 1 155 մարդ: «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում» հայտարարում են, որ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյա Նավալնայան: Ձերբակալվել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: