Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնել միանալ «ԲՐԻԿՍ» միջազգային միջկառավարական կազմակերպությանը
Ադրբեջանը ցանկություն է հայտնել միանալ «BRICS» միջազգային միջկառավարական կազմակերպությանը, հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ֆոլադ Բյուլբյուլօղլին։
BRICS-ին միանալ ցանկացողների մեծ հերթ կա։ Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել։ Մենք այդ մասին խոսել ենք մեր ռուս գործընկերների հետ, բայց սա նույնպես գործընթաց է և աշխատանքային»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը՝ ի պատասխան այն հարցին, թե Բաքուն պաշտոնապես հայտ է ներկայացրել ասոցիացիային միանալու համար։
Նշենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Ադրբեջան եւ բանակցություններ կվարի երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
BRICS-ը հիմնադրվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան միացել է 2011 թվականին: 2024 թվականի հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձան խմբի լիիրավ անդամներ։ Ասոցիացիան այս տարի նախագահում է Ռուսաստանը։ Գլխավոր իրադարձությունը կլինի կազմակերպության գագաթնաժողովը Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը։