Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին

15:10, 14.09.2024

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 103-ական ռազմագերի: ԻՏԱՐ -ՏԱՍ-ը տեղեկությունը հրապարակում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրին հիմնվելով:

Նախարարության տվյալներով՝ փոխանակված ռուս զինվորները գերեվարվել են ՌԴ Կուրսկի շրջանում։

Ուկրաինական ուժերը օկուպացրել են Կուրսկի շրջանի տարածքը օգոստոսին։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները միջնորդի դեր են կատարել գերիների փոխանակման բանակցություններում։

Նմանատիպ