Ռուսաստանն ու Թուրքիան ձևակերպել են Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր

13:11, 01.12.2020

Ռուսաստանն ու Թուրքիան ձևակերպել են Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր: Այս մասին տեղեկությունը տարածում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը վերահսկելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը:

«Թուրք-ռուսական համատեղ կենտրոնի հիմքերի և սկզբունքների վերաբերյալ տեխնիկական մանրամասների շուրջ բանակցություններն ավարտվել են և ստորագրվել է համաձայնագիր: Համատեղ կենտրոնի արագ գործարկման համար անհրաժեշտ աշխատանքներ են տարվում»,- ասված է Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ:

Նմանատիպ