Ռուսաստանին չի հաջողվել Վրաստանը մեկ սանտիմետրով շեղել ՆԱՏՕ-ի և Եվրամիության ճանապարհից. Սալոմե Զուրաբիշվիլի
Ռուսաստանին չի հաջողվել Վրաստանը մեկ սանտիմետրով շեղել ՆԱՏՕ-ի և Եվրամիության ճանապարհից. Սալոմե Զուրաբիշվիլի

Գերմանական «Շպիգել» հրատարակչությանը հրապարակել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մասին հոդված ՝ «ամեն օր սադրանքներ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Պուտինի մասին, իր երկրի դեպի եվրամիություն ձգտումների և այն մասին, թե ինչպես է ֆրանսուհին դարձել կովկասում երկրի առաջնորդ» վեռնագրով: Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հարցազրույցը անց է կացրել լրագրող Կրիստիան Էշը:

Ինչպես նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է հարցազրույցի ժամանակ, եվրոպան այն երկրի հեռանկարներից, որը ցանկանում է անդամագրվել նրան, երևում է այլ կերպ:

Հարցին, թե երբ է կանխատեսում նախագահը Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամագրվելը, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է, որ այդ հարցը այժմ իրական չէ, սակայն նա նշել է, որ Վրաստանը այս պահին ավելի մոտ է Եվրոպային քան մի քանի տարի առաջ:

Կրիստիան Էշի հարցին, շնորհավորել է թե ոչ նրան նախագահ ընտրվելու առթիվ Ռուսաստանի նախագահ, Վլադիմիր Պուտինը, Զուրաբիշվիլին պատասխանել է, որ ոչ:

Շպիգելի լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ հարաբերություններ ունեն այժմ Ռուսաստանը և Վրաստանը:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով Ռուսաստանին չի հաջողվել Վրաստանին շեղել ՆԱՏՕ-ի և Եվրամիության ճանապարհից: