Ռուսաստանին բռնակցված Սեւաստոպոլում նավթի պահեստում հրդեհ է բռնկվել
Ռուսաստանին բռնակցված Սեւաստոպոլում նավթի պահեստում հրդեհ է բռնկվել

Ռուսաստանին բռնակցված Սեւաստոպոլում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով նավթի պահեստ է այրվել։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Կազակական ծովածոցի մոտ։ Քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ հրդեհը բռնկվել է պահեստի երկու տարբեր վայրերում և տարածքը կազմում է մոտ 1000 քմ։ Այրվել և վնասվել են չորս նավթատարներ:

Հրդեհն այս պահին գործնականում տեղայնացված է։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: