Ռուսաստանից եկող վտանգները գիտակցելու համար կարող եք զրուցել Վրաստանի իշխանության հետ. Սենատոր Ջիմ Ռիշ

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսմանը Վրաստանի նկատմամբ արտահայտվել է կայուն աջակցություն: «Դաշինքը առավել շատ պետք է աջակցի Ուկրաինայի և Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանը: Անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը պաշտպանության անվտանգության ոլորտում ընդլայնի Վրաստանի և Ուկրաինայի օգնությունը»,- նշել են լսմանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցկացվել է լսում՝ «ՆԱՏՕ-ի 70-ամյակ. Ռազմավարական գործընկերություն 21-րդ դարում» թեմայով: Լսմանը զեկուցողի կարգավիճակով հրավիրվել էին Ատլանտյան խորհրդի ավագ հետազոտող Յան Բժեզինսկին և ԱՄՆ-ի Գերմանիայի մարշալի հիմնադրամի նախագահ Կերին Դոնֆրիդը:

Լսմանը սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, սենատոր Ջիմ Ռիշը նախաբանի խոսքում ընդգծեց ՆԱՏՕ-ի նշանակությունը:

«Նախկին Խորհրդային միության երկրները ձգտում են անդամակցել ՆԱՏՕ-ին, ոչ միայն Ռուսաստանից պաշտպանվելու, այլև՝ տնտեսական զարգացման նպատակով: Ռուսաստանը կրկին դարձել է ՆԱՏՕ-ի վտանգը: Եթե կրկին որևէ կասկած կա այս առնչությամբ, կարող եք զրուցել Վրաստանի և Ուկրաինայի իշխանության հետ, այսօր Ռուսաստանից եկող վտանգները գիտակցելու համար»,- հայտարարել է Ջիմ Ռիշը:

Յան Բժեզինսկու խոսքով, նԱՏՕ-ի արժեքը էլ ավելի է մեծացել այսօրվա աճող տիպի համալիր և դինամիկ անվտանգության միջավայրում:

Բժեզինսկին ՆԱՏՕ-ի առաջնահերթ ուղղություններց մեկն է անվանել Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

«Դաշինքը առավել շատ պետք է աջակցի Ուկրաինայի և Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանը: Անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը պաշտպանության անվտանգության ոլորտում ընդլայնի Վրաստանի և Ուկրաինայի օգնությունը: ՆԱՏՕ-ի ընդլայնում սառը պատերազմից հետո Եվրոպայի ամենամեծ հաջողությունն է: Կենտրոնական Եվրոպայի ժողովրդավարությունների ՆԱՏՕ-ին անդամակցությունը հզորացրել է Եվրոպայում խաղաղությունը և անվտանգությունը»,- հայտարարել է Բժեզինսկին:

Բժեզինսկին խոսել է նաև Վրաստանի և Ուկրաինայի ծովային, օդային և ցամաքային հնարավորությունների հզորացման նշանակության մասին: Նրա խոսքով, «այս երկու երկրներն անհրաժեշտ է ինտեգրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Սև ծովի տարածաշրջանի հզորացման գործընթացում գտնվող ծովային, օդային և ցամաքային ուժերի նախաձեռնություններին»: