Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը Ստամբուլում նախատեսված է տեղի ժամանակով 12:30-ին
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը Ստամբուլում նախատեսված է տեղի ժամանակով 12:30-ին։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունում։
Տարածված տեղեկության համաձայն՝ հանդիպումը կկայանա Թուրքիայի նախագահի վարչակազմի շենքում՝ Դոլմաբահչեում։
Թուրքիայի արտգործնախարարությունում նաև նշել են, որ տեղի ժամանակով 10:45-ին նախատեսված է հանդիպում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Դեռևս անհայտ է՝ այսօր Ստամբուլում կկայանա՞ քառակողմ բանակցություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև։
Ինչպես ռուսական լրատվամիջոցներին հաստատել է բանակցությունների ընթացքին տեղյակ աղբյուրը, Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլում բանակցությունների համար ուկրաինական կողմի ժամանմանն սպասելու էր տեղի ժամանակով 10:00-ից։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսված էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։