Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով, չնայած թռիչքների արգելքին, 4,5 հազար ռուս զբոսաշրջիկ որոշում է կայացրել մնալ Վրաստանում
Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով, չնայած թռիչքների արգելքին, 4,5 հազար ռուս զբոսաշրջիկ որոշում է կայացրել մնալ Վրաստանում

Վրաստանում այս պահին գտնվում է 4,5 հազար ռուս զբոսաշրջիկ, որոնք մինչ Ռուսաստան թռիչքների արգելքը հրաժարվել են ետ վերադարձնել կամ փոխել տոմսերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Եվգենի Դիտրիխը: Նրա խոսքով Վրաստանում գտնվում էր 54 հազար ռուս զբոսաշրջիկ, Ռուսաստանի իշխանությունները կապի մեջ էին յուրաքանչյուրի հետ, սակայն նրանցից 4,5 հազարը որոշել է մնալ Վրաստանում և երկրից հեռանալ այլ ճանապարհներով:

Ռուսաստանի նախագահ, Վլադիմիր Պուտինի որոշմամբ, Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիափոխադրումները դադարեցվելու են հուլիսի 8-ից: