Ռուսաստանի Սարատովի մարզում տեղակայված «Էնգելս» ավիաբազայի վրա անօդաչու սարքեր են հարձակվել
Ռուսաստանի Սարատովի մարզում տեղակայված «Էնգելս» ավիաբազայի վրա անօդաչու սարքեր են հարձակվել

Ռուսաստանի Սարատովի մարզում տեղակայված «Էնգելս» ավիաբազան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, գործողությունն իրականացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական ստորաբաժանումը։

Ուկրաինայի հատուկ ծառայությունները նշում են, որ հարձակումն արդյունավետ է եղել, մանրամասները ճշտվում են։ Համացանցում շրջանառվող տեսանյութերում լսվում են ուժեղ պայթյուններ։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հակաօդային պաշտպանության համակարգը չորս անօդաչու թռչող սարք է խոցել, զոհեր և ենթակառուցվածքներին վնասներ չկան։

Ռուսական ռազմավարական ռմբակոծիչներ տեղակայված են ՌԴ օդատիեզերական ուժերի «Էնգելս» ավիաբազայում։