Ռուսաստանի Սամարայի շրջանի Նովոկուիբիշևսկի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից
Ռուսաստանի Սամարայի մարզի Նովոկուիբիշևսկ քաղաքի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու սարքերի կողմից։
Գործարանին հարող բնակավայրերի բնակիչների խոսքով, պայթյունների ձայնը լսվել է չորս անգամ։
Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հաստատել է Նովոկուիբիշևսկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։
«Անցած գիշեր հակառակորդը կրկին փորձել է ռմբակոծել մեր ձեռնարկությունները։ Այս փորձն անհաջող էր։ Նովոկուիբիշևսկում երեք անօդաչու թռչող սարք են խոցել։ Հրդեհներ և վիրավորներ չկան, ամեն ինչ աշխատում է նորմալ»,- գրել է Ֆեդորիշչևը սոցցանցում։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Նովոկույբիշևսկի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում հրդեհ է բռնկվել 1500 քմ տարածքում։ Այս փողոցում է գտնվում նավթավերամշակման գործարանի բաժանմունքներից մեկը։ Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 87 հրշեջ-փրկարար և 27 տեխնիկա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտի 10-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ուկրաինական ինը անօդաչու թռչող սարք։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Սամարայի շրջանում երեք անօդաչու թռչող սարք են խոցել, երկուականը՝ Վորոնեժի և Օրյոլի շրջաններում, մեկական՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերում։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտնել է, որ անօդաչուների թիրախը Նովոկուիբիշևսկի նավթավերամշակման գործարանն է։ Նա ասել է, որ կայանը ռազմավարական նշանակություն ունի ռուսական բանակի համար, քանի որ ապահովում է ռազմական գործողությունների համար վառելիքի կայուն մատակարարում։