Ռուսաստանի ռեվանշիստական արտաքին քաղաքականությունը անվտանգության հիմնական մարտահրավերն է. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների վիճակը բավական ծանր է, իսկ ինքնիշխան երկրների տարածքների սողացող և հստակ բռնազավթումը արտահայտում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները ամենօրյա ռեժիմով,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Բաթումիում, ՆԱՏՕ-ի խորհրդարանային վեհաժողովի Ռոուզ-Ռոսի 97-րդ սեմինարին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, այս տարվա սեմինարի թեման գրավիչ է, քանզի Սև ծովի տարածաշրջանի անվտանգությունը երբևիցե չի եղել այսպես կարևոր:
«Անցած տարի Վրաստանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարը, որը նվիրված էր Վրաստանի խորհրդարանի հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ: Մենք այդ միջոցառումը հիշում ենք հպարտությամբ և հույս ունենք, որ մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և նրա անդամ խորհրդարանների հետ, գնալով կխորանա: Այս տարվա սեմինարի թեման գրավիչ է: Սև ծովի տարածաշրջանի անվտանգությունը երբևիցե չի եղել այսպես կարևոր: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ 2016 թվականի դեկտեմբերին խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ հստակ ընդգծված էր, որ եվրաատլանտյան ինտեգրումը ներկայացնում է Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը: Այս քաղաքականությունը պատկերում է վրաց ժողովրդի ցանկությունը: Ցանկանում եմ նշել, որ ընտրողների մեծամասնությունը աջակցել են այն քաղաքական կուսակցություններին, որոնք ներկայացված են ունեցել եվրոպամետ ծրագրեր»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի նախագահի խոսքերով, փոփոխվող աշխարհաքաղաքական կարգի և դրա հետ կապված վտանգները նախատեսելով, Սև ծովյան համագործակցությունը պետք է լինի եվրաատլանտյան ինտեգրման բաղկացուցիչ մասը:
Հեղինակ -
Edgar Barsegyan