Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարում է, որ հուլիսին Ռուսաստանը կսկսի վառելիքի ներկրումն այլ երկրներից, ինչպես նաև կդադարեցնի դիզվառելիքի արտահանումը

17:05, 10.07.2026

Ռուսական շուկան վառելիքի դեֆիցիտ (պակասուրդ) ունի, քանի որ նավթավերամշակման գործարանները ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով ստիպված են վերանորոգումներ իրականացնել. այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ շուկայում ներկայումս առկա են խնդիրներ և դեֆիցիտ, ինչի պատճառով լցակայաններում հերթեր են նկատվում, ինչպես նաև անկայուն է սպասարկումը:

Նովակի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը հուլիսին կսկսի վառելիքի ներկրումն այլ երկրներից և կդադարեցնի դիզելային վառելիքի արտահանումը, կկրճատի նավթավերամշակման գործարաններում ընթացիկ վերանորոգման ժամկետները և կհետաձգի պլանավորված վերանորոգումները:

Նմանատիպ