Ռուսաստանի փոխվարչապետ. Հայաստանի պահանջով Ռուսաստանը բանակցություններ է սկսում երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն կապը Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհների հետ
Հայաստանի խնդրանքով Ռուսաստանը բանակցություններ է սկսում երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն կապը Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհների հետ,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ վերականգնվող երկաթուղու հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է։
Ինչպես նշել է Ալեքսեյ Օվերչուկը, նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ պայմանները կորոշվեն բանակցությունների ընթացքում։
«Համաձայն հայկական կողմի կոչի և հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական, եղբայրական զգացմունքների հիման վրա, Ռուսաստանի Դաշնությունը որոշել է սկսել բովանդակային բանակցություններ հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ։ Սա կապահովի դրանց կապը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղու հետ՝ Երասկ քաղաքի մոտակայքում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղու հետ՝ Ախուրյան բնակավայրի մոտակայքում։ Մենք բարձր ենք գնահատում ռուսական փորձի, գիտելիքների և տեխնոլոգիաների նկատմամբ վստահությունը, որը հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանին դիմելիս», – ասել է Ալեքսեյ Օվերչուկը։