Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին, որոնցում առաջին անգամ կներառվեն օկուպացված Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը, ինչպես նաև բռնակցված Ղրիմը
Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ընտրություններն առաջին անգամ կներառեն օկուպացված Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը, ինչպես նաև բռնակցված Ղրիմը։
Իններորդ գումարման խորհրդարանի ընտրությունները կտևեն երեք օր և կավարտվեն սեպտեմբերի 20-ին։ Նույն օրը ամբողջ երկրում կանցկացվեն նաև տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններ։ Հեռակա էլեկտրոնային քվեարկության համակարգը կգործի երկրի 33 շրջաններում։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ընդհանուր առմամբ 17 կուսակցություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի խոսքով՝ նախընտրական քարոզարշավը սկսվում է այսօր՝ հունիսի 16-ին։