Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, իսկ ապրիլի 16-ին այն կքննարկի Դաշնային խորհուրդը

18:04, 08.04.2025

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Ապրիլի 16-ին այն կքննարկի Դաշնային խորհուրդը։

Համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 17-ին Մոսկվայում՝ Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքյանի այցի ընթացքում։

Փաստաթուղթը նախատեսված է 20 տարի ժամկետով և նպատակ ունի Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնել համագործակցությունը պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի, ֆինանսական սեկտորի, փոխադրումների, արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Համաձայնագրի հիմնական դրույթներն ընդգրկում են նաև համատեղ ռազմական զորավարժությունների անցկացում։ Բացի այդ, եթե կողմերից մեկին հարձակման ենթարկեն, մյուսը չի աջակցի ագրեսորին։ Կողմերը պարտավորվում են նաև չմիանալ միմյանց դեմ ուղղված երրորդ երկրների սահմանած պատժամիջոցներին։

Ռուսաստանից Իրանի ուղղությամբ գազատարն անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Մեդիայի փոխանցմամբ՝ կողմերը նախատեսում են ստեղծել հարկային համակարգ, որը չի լինի կախված երրորդ երկրներից։ Նրանք հետաքրքրված են համագործակցությամբ ատոմային խաղաղ նախագծերում և ցանկանում են կառուցել միջուկային էներգետիկ օբյեկտներ։

Նմանատիպ