Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ բռնազավթված Ղրիմում պայթյունը տեղի է ունեցել դիվերսիայի հետևանքով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բռնազավթված Ղրիմի տարածքում գտնվող Ջանկոե շրջանում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել դիվերսիայի հետևանքով։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
«Օգոստոսի 16-ի առավոտյան դիվերսիայի հետեւանքով Ջանկոե բնակավայրում ռազմական պահեստ է վնասվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիվերսիոն գործողությունների հետեւանքները վերացնելու ուղղությամբ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Պայթյունը տեղի է ունեցել օկուպացված Ղրիմի հյուսիսային շրջանում այսօր լուսադեմին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը արձագանքել է միջադեպին և հայտարարել, որ ապառազմականացումը շարունակվում է։