Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք են խոցել
Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է Ուկրաինայից արձակված 12 անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Վորոնեժի և Ռոստովի շրջաններում։
«Գիշերը Կիևի ռեժիմը անօդաչու սարքերի միջոցով ահաբեկչական հարձակման փորձ է կատարել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա։ ՀՕՊ համակարգը ոչնչացրել է 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ ութը Վորոնեժի, չորսը՝ Ռոստովի մարզի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։