Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի 22 տարբեր շրջաններում ոչնչացվել է ուկրաինական 1441 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը երկրի 22 տարբեր շրջաններում ոչնչացվել է 1441 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերի, Մոսկվայի մարզի, Բաշկորտոստանի և Ղրիմի հանրապետությունների, Կրասնոդարի երկրամասի, Ազովի և Սև ծովերի վրա», – ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ միայն անցյալ գիշեր Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է մոտ 800 անօդաչու թռչող սարք։