Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Պոկրովսկում և Կուպյանսկում գտնվող ուկրաինական զորքերը շրջապատված են և չունեն գոյատևման այլ հնարավորություն, քան հանձնվելը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ Պոկրովսկում և Կուպյանսկում գտնվող ուկրաինական զորքերը շրջապատված են, և նրանց փրկության միակ հնարավորությունը կամավոր կապիտուլյացիան է։
«Այսօր Կուպյանսկի և Կրասնոարմեյսկի շրջափակման մեջ հայտնված Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների վիճակը, որոնք շարունակական կորուստներ են կրում ռուսական ուժերի հարձակումների և առաջխաղացման հետևանքով, արագորեն վատթարանում է։ Այդ պատճառով ուկրաինացի զինծառայողների համար փրկվելու միակ ելքը կամավոր հանձնվելն է», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
«Ռոյթերս»-ի տվյալներով՝ ռազմական քարտեզները ցույց են տալիս, որ ռուսական ուժերը մի քանի կիլոմետրով հեռու են Պոկրովսկի ամբողջական շրջափակումից, արդեն վերահսկում են Կուպյանսկի կարևոր հատվածներ և առաջանում են դեպի քաղաքի գլխավոր ճանապարհ։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտորեն հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երկուշաբթի արած հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինայի ուժերը դեռ վերահսկում են Կուպյանսկի մեծ մասը։