Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել

Ռուսաստանը խոցել է ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք. Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հենվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության վրա։

Ըստ լրատվամիջոցների՝ գործակալությունը պնդում է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի արևմտյան շրջաններում առնվազն երեք ուկրաինական ինքնաթիռ է խոցել։

Նրանց պարզաբանմամբ՝ երկու անօդաչու թռչող սարք են խոցել Բելգորոդի շրջանում, մեկը՝ Կուրսկի շրջանում։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։