Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 58 անօդաչու թռչող սարք

10:59, 31.12.2024

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ուկրաինական 58 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինան անօդաչու սարքեր է գործարկել Բրյանսկի շրջանի, Ղրիմի, Կրասնոդարի, Սմոլենսկի, Տվերի, Ռոստովի, Կուրսկի և Կալուգայի շրջանների ուղղությամբ։

«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը 25 անօդաչու թռչող սարք են խոցել Բրյանսկի մարզում, 17-ը՝ Ղրիմի, 11-ը՝ Կրասնոդարում, 10-ը՝ Սմոլենսկում, 2-ը՝ Տվերում, և մեկական անօդաչու թռչող սարք՝ Ռոստովի, Կուրսկի և Կալուգի շրջաններում։ ասված է հայտարարության մեջ։

Սմոլենսկի մարզի նահանգապետ Վասիլի Անոխինը հայտնել է, որ ուկրաինական հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել Սմոլենսկի մարզի նավթի պահեստներից մեկում։

Նմանատիպ