Ռուսաստանի պաշտպանության նախարարություն – «Կենտրոն» խումբը հասել է Դոնեցկի մարզի վարչական սահմանին և շարունակում է զարգացնել իր հարձակումը Դնեպրոպետրովսկի մարզում

19:24, 08.06.2025

«Կենտրոն» խումբը հասել է Դոնեցկի մարզի վարչական սահմանին և շարունակում է զարգացնել իր հարձակումը Դնեպրոպետրովսկի մարզում: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Կենտրոնի» 90-րդ տանկային դիվիզիայի ստորաբաժանումները շարունակում են հարձակումը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում:

Հայտարարության համաձայն՝ «Կենտրոնի» մարտիկները չեզոքացրել են ուկրաինական 13 բրիգադային կազմավորումներ Դոնեցկի մարզի Դմիտրովի, Կրասնոարմեյսկի, Պետրովսկոեի, Նովոտորեցկոյի, Նովոպավլովկայի, Նովոնիկոլաևկայի, Ալեքսեևկայի, Նովոուկրաինկայի և Նովոսերգեևկայի շրջաններում:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարում է, որ եթե Ուկրաինայի ղեկավարությունը հրաժարվի բանակցություններում ճանաչել պատերազմի իրականությունը, ապա ինքը տեղում նոր իրականություն կտեսնի։

Նմանատիպ