Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ռուսաստանի ռազմաօդային ուժերը գիշերը խոցել են 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք

13:04, 14.12.2025

Գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Վոլգոգրադի մարզի Ուրյուպինսկ քաղաքում գտնվող նավթային բազայի վրա, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով՝ հարձակման հետևանքով նավթային բազայում հրդեհ է բռնկվել։ Բոչարովի խոսքով՝ «նավթային բազային հարակից տների բնակիչները տարհանվում են»։

Բացի այդ, սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունների համաձայն, թիրախ են դարձել նաև Յարոսլավլի և Կրասնոդարի նավթավերամշակման գործարանները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, գիշերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերը խոցել են 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Նմանատիպ