Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական 70 անօդաչու թռչող սարքեր

11:05, 03.02.2025

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Վորոնեժի, Բելգորոդի և Կուրսկի մարզերում խոցել են ուկրաինական 70 անօդաչու թռչող սարքեր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռոստովի մարզում խոցվել է 27 անօդաչու թռչող սարք, Վոլգոգրադի մարզում՝ 25, Աստրախանի մարզում՝ 7, Վորոնեժում՝ 5, Բելգորոդում՝ չորս, Կուրսկում՝ 2։

Բացի այդ, Ռոսավիացիան հայտարարել է, որ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Վոլգոգրադի, Աստրախանի, Կազանի, Ուլյանովսկի, Նիժնեկամսկի և Սարատովի օդանավակայաններում։ Ավելի ուշ սահմանափակումները հանվեցին։

Նմանատիպ