Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգը երկրի ութ շրջաններում խոցել է ուկրաինական 117 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգը երկրի ութ շրջաններում խոցել է ուկրաինական 117 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգը երկրի ութ շրջաններում խոցել է ուկրաինական 117 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումներն իրականացվել են Կուրսկ, Վորոնեժ, Բելգորոդ, Վոլգոգրադ, Բրյանսկ, Օրյոլ, Ռոստով, Նիժնի Նովգորոդ շրջաններում։

Առկա տեղեկությունների համաձայն՝ հարձակումները զոհեր չեն ունեցել, սակայն անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենքեր, մեքենաներ և տեղական ենթակառուցվածքներ։

Բացի այդ, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախը Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող ավիաբազան էր։

Երեկ երեկոյան օդային հարձակման պատճառով տագնապ է հայտարարվել Լիպեցկի շրջանում, որտեղ, ըստ ռուսական լրատվամիջոցների, թռչում էին տասը անօդաչու թռչող սարքեր։