Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակումը երկու մարդու կյանք է խլել
Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում իրականացվել է հարձակում անօդաչու թռչող սարքերով։
Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Նրա տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, ևս երեքը՝ վիրավորվել են։
Ինչպես նահանգապետը գրել է «Թելեգրամ»-ում, ուկրաինական անօդաչու սարքերով հարվածը հասցվել է քաղաքի կենտրոնում։ Վնասվել է հինգ բնակելի շինություն, ինչպես նաև «Նովոռոսիյսկ» հյուրանոցի շենքը։
Բացի այդ, «Կասպյան նավթամուղի կոնսորցիում»-ում հայտնել են, որ անօդաչուների հարձակման հետևանքով վնասվել է ընկերության գրասենյակը։