Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ Թբիլիսիում ընթացող մամլո-համաժողովի դեմ բողոքի ցույցերը շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը
Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ Թբիլիսիում ընթացող մամլո-համաժողովի դեմ բողոքի ցույցերը շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը: Այս մասին «Վերե պալաս» հյուրանոցի մոտ ընթացող բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է, պերֆորմանսի մասնակից Մանանա Անդղուլաձեն:
Նրա խոսքերով ցույցի նպատակը Վրաստանում այդ համաժողովի անցկացման դեմ բողոքն է:
«Մեր ցույցի նպատակն այն է, որ ցույց տանք, որ միայն «Վրացական երազանքը» չէ Վրաստանը և միայն նրանց ցանկություններով չեն ապրելու: Առաջին հերթին դա կառավարության պատասխանատվությունն է, որ օկուպանտները և «Ֆեեսբեշնիկներն» են գալիս Վրաստան և իրենց թույլ են տալիս կազմակերպել նման միջոցառումներ: Երբ հարցնում ես նրանց Ռուսաստանը բռնազավթիչ է թե ոչ, նրանց սովորապես ժպտում են»,-ասել է նա և նշել, որ ցույցերը անց են կացվելու ամեն օր, մինչև սեպտեմբերի 7-ը:
Ցույցի այլ մասնակից Կոբա Կոստավայի հայտարարությամբ, նա չի հավատում, որ ընթացող միջոցառումը խաղաղ մամլո-համաժողով է:
«Վերե Պալաս» հյուրանոցի մոտ «ազգային շարման» երիտասարդական թևի անդամները և «Ռուսաստանը օկուպանտ է» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները կազմակերպել են բողոքի ցույց: Նրանք բողոքում են Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ մամլո-համաժողովի Վրաստանում անցկացնելու դեմ և գտնում են, որ միջոցառումը ծառայում է ռուսական գաղափարախոսությանը:
Միջոցառումը ֆինանսավորվում է Ռուսաստանի նախագահի գրանտային հիմնադրամի կողմից: «Մամուլի դերը տարածաշրջանում վստահության վերականգնման գործում» վեռնագրով համաժողովին մասնակցում են լրագրողներ և բլոգերներ՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Հայաստանից:
Հիշեցնենք, որ պատվիրակության երեք անդամի արգելել են մուտք գործել Վրաստան, օկուպացիայի մասին օրենքը խախտելու պատճառով:
Հեղինակ -
Edgar Barsegyan