Ռուսաստանի կողմից Խարկովի հրետակոծության հետևանքով մեկ երեխա զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական բանակի կողմից Խարկովի հրետակոծության հետևանքով մեկ երեխա զոհվել է, իսկ ավելի քան 30-ը՝ վիրավորվել։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հարձակման թիրախը քաղաքի կենտրոնական մասում գտնվող բազմահարկ շենքն էր։ Տերեխովի խոսքով՝ տեղում զգալի վնասներ կան։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանը, հավանաբար, քաղաքի վրա հարձակվել է երկու հրթիռով։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Խարկովում փրկարարական գործողություն է ընթանում։