Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիայի պայմաններում, միասնական, խաղաղ Եվրոպայի ռազմավարական խնդիրը դեռևս կատարված չէ. Դավիթ Զալկալիանի
Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիայի պայմաններում, միասնական, խաղաղ Եվրոպայի ռազմավարական խնդիրը դեռևս կատարված չէ. Դավիթ Զալկալիանի

ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համաձայնել ենք 4-5 կարևոր բաղադրիչի շուրջ, որը կկայունացնի Սև ծովի անվտանգությանը,- այս հայտարարությունը Վաշինգտոնում անցկացված կոնֆերանսին արել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքով, այժմ աշխատանք է ընթանում, որպեսզի այս բաղադրիչները իրականացվեն գործնականում:

«Վրաստանը հզորացնում է պաշտպանության միջոցները: Վրաստանն արդեն բավարարում է ՆԱՏՕ-ի պահանջները և մեր ռազմական ծախսերը գերազանցում են ՀՆԱ-ի 2 տոկոսը: Ինչպես նաև, կարևոր է Սև ծովի անվտանգությունը: Այս պարագայում մենք սերտորեն ներգրավված ենք ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական երկխոսությանը: Հավատում ենք, որ վաղվա քննարկմանը, նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Սև ծովի անվտանգության պաշտպանությունը լինելու է ամենակարևոր թեմաներից մեկը: ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համաձայնել ենք 4-5 կարևոր բաղադրիչի շուրջ, որը կկայունացնի Սև ծովի անվտանգությանը»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Դավիթ Զալկալիանին զրուցել է Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիայի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նշանակության մասին:

«Այն, ինչ Վրաստանում տեղի ունեցավ 2008 թվականին, փորձ էր, որը Ռուսաստանը կատարեց 2014 թվականին: Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և բռնազավթեց տարածքի ավելի քան 20 տոկոսը, որը շարունակվում է նաև հիմա: Ռուսաստանը շարունակում է ավելացնել ռազմական ներկայացուցչությունը Սև ծովում, Աբխազիայի շրջանում: Վրաստանը դրան պատախանում է Եվրատլանտյան ինտեգրմամբ, որը գլխավոր առաջնահերթություն է, դա գրվել է Վրաստանի Սահմանադրության, խորհրդարանի տարբեր բանաձևերում»,- հայտարարել է Զալկալիանին:

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության տեսանկյունից ընդգծել է Աֆղանստանի ռազմական գործողություններում վրաց զինվորականների դերը:

«Ռուսաստանի կողմից Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիայի պայմաններում, գլխավոր ռազմավարական խնդիրը, որը ենթադրում է միասնական և խաղաղ Եվրոպա, դեռևս կատարված չէ»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը: