Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հինգ խոշոր էլեկտրակայանների վրա հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հինգ խոշոր էլեկտրակայանների վրա հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերսը»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տասն տարածաշրջանների վրա հասցված հարվածները էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ անջատումներ են առաջացրել։
Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին սոցիալական ցանցում գրում է, որ ռուսները հարվածներ են հասցրել Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի և ևս մի քանի տարածաշրջաններում գտնվող կայանների ուղղությամբ։
Ի գիտություն՝ անցած գիշեր ռուսները Ուկրաինայի վրա հարվածներ են հասցրել Iskander-M տեսակի բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Դրանց մեծ մասի ոչնչացումը ուկրաինական կողմին հաջողվել է իրականացնել, սակայն պայթյուններ են գրանցվել 19 վայրում, իսկ վնասազերծված թռչող ապարատների բեկորները լրացուցիչ ինը տեղանքում են ընկել։