Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում՝ Սուխումի օդանավակայանից առաջին ավիաչվերթները կիրականացնեն պատժամիջոցների տակ գտնվող ավիաընկերությունները
Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում՝ Սուխումի օդանավակայանից առաջին ավիաչվերթները կիրականացնեն պատժամիջոցների տակ գտնվող ավիաընկերությունները

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում՝ Սուխումի օդանավակայանից առաջին չվերթները կիրականացնեն պատժամիջոցների տակ գտնվող ավիաընկերությունները։ Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարությունում, արդեն սկսվել է Սուխումի օդանավակայանից նախատեսվող չվերթների տոմսերի վաճառքը։

Նախարարության տվյալներով՝ մայիսի 3-ին նախատեսված է առաջին թռիչքը, որը կկատարի UVT AERO-ն Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից, իսկ մայիսի 6-ից թռիչքներ կսկսի Ikar ավիաընկերությունը Նիժնի Նովգորոդից։

Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ «Ռոսավիացիան» թռիչքի թույլտվություն է տրամադրել նաև iFly և Nordstar ավիաընկերություններին Սուխումի օդանավակայանում։ Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կսկսեն այդ ընկերությունները չվերթների իրականացումը։

Բացի այդ, այս չորս ավիաընկերությունների նկատմամբ կիրառված են պատժամիջոցներ, և նրանց արգելված է թռիչքներ կատարել ԵՄ երկրներում։

Նախկինում Վրաստանի ավիացիոն ծառայությունն ասել էր, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում գտնվող Սուխումի օդանավակայանի շահագործումը անօրինական է, իսկ ցանկացած ավիաընկերություն, որը կսկսի թռիչքներ այդ օդանավակայանից, կխախտի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի՝ Չիկագոյի կոնվենցիայի հիմնարար դրույթները։