Ռուսաստանի կողմից Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, նրանց թվում երեք երեխա կա
Ռուսաստանի կողմից Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, նրանց թվում երեք երեխա կա

Ռուսաստանի կողմից Կիևի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 24-ի, որոնց թվում կա երեք երեխա: Տեղեկությունը տարածում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրանց տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 47 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Փլատակների մաքրման աշխատանքները մինչ այժմ շարունակվում են:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 1 567 անօդաչու թռչող սարք և 56 հրթիռ: Ամենածանր հետևանքները գրանցվել են Կիևի վրա հարձակումների արդյունքում:

Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում սգո օր է հայտարարված: