Ռուսաստանի կողմից Կիևի դեմ իրականացված հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել, որոնց թվում մեկ երեխա

17:51, 04.07.2025

Մեկ մարդ զոհվել է Կիևում Ռուսաստանի կողմից գիշերը իրականացված հարձակման հետևանքով։ Փրկարարները զոհված տղամարդու մարմինը հայտնաբերել են փլատակների մեջ։

Նրանք նաև հայտնում են, որ Ուկրաինայի մայրաքաղաքում վիրավորվել է ընդհանուր առմամբ 26 մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա։

Հարձակման հետևանքների վերացումը դեռ շարունակվում է՝ հրդեհի մարում և փլատակների մաքրում։ Տեղում աշխատում են կինոլոգներ, 512 փրկարար, պետական արտակարգ իրավիճակների ծառայության 135 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հրշեջ ռոբոտ, ոստիկանություն, Ուկրաինայի Կարմիր խաչի կամավորներ և քաղաքային այլ ծառայություններ։

Ռուսաստանը Ուկրաինայի վրա իրականացրել է ևս մեկ մասշտաբային հարձակում՝ օգտագործելով ավելի քան 500 անօդաչու թռչող սարք և ավելի քան 10 հրթիռ։

Հիմնական թիրախները եղել են Կիևը և Կիևի մարզը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը կրկին ցույց է տալիս, որ չի պատրաստվում ավարտել պատերազմը և ահաբեկչությունը։

Իսկ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է պատերազմը Ուկրաինայի դեմ, քանի որ չի կարողանում իր նպատակներին հասնել դիվանագիտական ուղիներով։

Նմանատիպ