Ռուսաստանի կողմից իրականացրած հակերային հարձակման պատճառով, ԱՄՆ-ի նախագահի խորհրդական, Ռոբերտ Օբրայանը դադարեցրել է իր Եվրոպական շրջագայությունը
Ազգային անվտանգության հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական, Ռոբերտ Օբրայանը չեղյալ է հայտարարել եվրոպական շրջագայությունը, Ռուսաստանի կողմից հակերային հարձակման պատճառով և վերադարձել է Վաշինգտոն: Տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն»:
Հաղորդվում է, որ Վաշինգտոն վերադառնալուն պես, Օբրայանը նախատեսում է անց կացնել անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկման հիմնական թեման կլինի հակերային հարձակումը:
Դեկտեմբերի 14-ին Միացյալ Նահանգների կառավարությունը հաստատեց, որ առնվազն երկու պետական գործակալությունների վրա իրականացվել է ռուսական հակերային հարձակում: Ըստ ամերիկյան կողմի, հակերները կապված են Ռուսաստանի պետական կառույցների հետ:
Ռոբերտ Օբրայանը եվրոպական շրջագայության շրջանակներում գտնվում էր Ֆրանսիայում և Իսրայելում: Նա պետք է այցելեր ՝ Գերմանիա, Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա: